Կանադայի արտգործնախարարը կարևորել է արցախահայության վերադարձը, գերիների ազատ արձակումը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարել է․ «Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական շփումների արդյունքում Հայ դատի հանձնախումբը ստացել է նախարար Ժոլիի գրությունը, որտեղ վերջինս առանցքային նշանակության շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, Բաքվում հայ ռազմագերիների և Արցախի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում. - Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, - Հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց հայրենի հողեր, - Հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, Արցախի հիմնախնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։ Նախարար Ժոլիի այս դիրքորոշումը համապատասխանում է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններին։ Հանձնախումբն իր կողմից ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում շարունակում է աշխատանքը Կանադայի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ 30 հունվար 2025թ․»։ |
«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում»․ Լեմկինի ինստիտուտ
7017:07«Էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով»․ ՀՀ ՊԵԿ
4717:00«Ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է բանկային գաղտնիքը»․ Սամվել Մարտիրոսյան
4916:42«Երկու տարի է Վարդապետյանի հետ հանդիպում ենք պահանջում, բայց ինքը հանդիպելու ժամանակ չունի». Անահիտ Ադոյան (տեսանյութ)
5116:36«Ինչո՞ւ եք Պապիկյանի փոխարեն դուք եկել». լրագրողը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)
4916:24ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 7 պատանդների (տեսանյութ)
10216:19