«Պետք է բոյկոտել Մահաթմա Գանդիի մեթոդով». Էդմոն Մարուքյան
Պետք է բոյկոտել եկամուտների համընդհանուր եկամուտների հայտարարագրման դեմ, և ամենաճիշտ բոյկոտը Մահաթմա Գանդիի մեթոդով բոյկոտելն է, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նաև միացրեց ՔՊ-ական պատգամավորի բացատրական տեսանյութը, որում նա իր խոսքերով խոստովանում է, որ հայտարարագրի նպատակն այն է, որ հարազատների կողմից արված փոխանցումները տեսանելի լինեն պետությանը: «Այնինչ մեզ վստահեցնում էին, թե «ձեր հարազատների ուղարկած գումարներին մենք չենք ուզում տիրապետել, դա ձեր անձնական գործն է»,- արձանագրեց Մարությանը: «Ասում են՝ մենք չգիտենք՝ ձեր եկամուտները, հա բայց որ ի՞նչ դուք պետք է դրանց մասին իմանաք: Մանավանդ, որ դուք չեք երաշխավորում, որ կարող եք ապահովել դրանց անձեռնմխելիությունը և դրանք վաղը չեն հայտնվի Թուրքիայի ձեռքում»: Բոյկոտի արդյունքում մենք կհասնենք օրենքի չեղարկմանը: Պետք է զանգվածաբար հայտարարագիր չներկայացնենք, մինչև հունիս չհայտարարագրելու դեպքում ծանուցելու են, հաջորդ ամսում՝ 5000 դրամ են տուգանելու, երրորդում՝ 10 հազար են տուգանելու: Մաքսիմում մենք կորցնելու ենք 10 հազար դրամ, բայց ապահովելու ենք մեր ընտանիքի, մեր անձնական տվյալների գաղտնիությունը: Ուզում եք քայլ առ քայլ օրենքը ներմուծեք, թող այն լինի կամավոր»,- ասաց Մարուքյանը: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում»․ Լեմկինի ինստիտուտ
7017:07«Էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով»․ ՀՀ ՊԵԿ
4717:00«Ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է բանկային գաղտնիքը»․ Սամվել Մարտիրոսյան
4916:42«Երկու տարի է Վարդապետյանի հետ հանդիպում ենք պահանջում, բայց ինքը հանդիպելու ժամանակ չունի». Անահիտ Ադոյան (տեսանյութ)
5116:36«Ինչո՞ւ եք Պապիկյանի փոխարեն դուք եկել». լրագրողը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)
4916:24ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 7 պատանդների (տեսանյութ)
10216:19