«Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»․ Արսեն Թորոսյան
«Մեղադրում են, ասում են՝ արդյո՞ք Թուրքիայի ձեռքը չեք տալիս գործիք, որպեսզի չճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Թուրքիան պատրաստվում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մենք էլ չճանաչելու գործիք տվեցի՞նք»,- «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Շվեյցարիայում՝ Հայոց ցեղասպանության հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեկնաբանություններին։ «Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ։ Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ-ում, կներեք, բայց ես համաձայն չեմ։ ՀՀ-ն իր քաղաքացիների, բարօրությունը, բարեկեցությունը անվտանգությունը և մնացած բոլոր ատրիբուտներն ապահովելու համար է և ոչ ավելի։ Եվ եթե մենք դնում ենք այլ նպատակներ ՀՀ-ի առաջ, ապա իմ ասած կարևոր ատրիբուտները դնում ենք կասկածի տակ․․․ Մենք պետք է դադարենք նայել մեր սահմաններից դուրս, պետք է կենտրոնանաք մեր երկրի վրա՝ միջազգայնորեն ճանաչված պետության վրա, մեր ունեցածի վրա։ Արարատի և Արագածի բանավեճը ևս դրա մասին է»,- ընդգծեց Թորոսյանը։ |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30