Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

Ինչ է անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար

88
Երեկ, 19:34
Ինչ է անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած 2025 թվականի փետրվարի 1-ից:

Ինչպես տեղեկացնում է Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, Էլեկտրոնային ստորագրությունը կիրառելու համար ահրաժեշտ է՝

Տարբերակ առաջին
Ունենալ Ձեր բջջային օպերատորի կողմից տրամադրված Մոբայլ ID SIM քարտ, որի համար անհրաժեշտ է՝

Ունենալ վավեր նույնականացման քարտ (ID Card)՝ չիպով և առանց չիպի, իսկ չունենալու դեպքում ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։
Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել Ձեր կամ նախընտրելի այլ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ Ձեր գործող բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր Մոբայլ ID SIM քարտով։
Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ստանալ էլեկտրոնային ստորագրություն և նույնականացում։
Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը՝ նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով։
Տարբերակ երկրորդ
Էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, որի համար անհրաժեշտ է՝

Ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ (ID Card), որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
Ունենալ նույնականացման քարտ ընթերցող սարք, որը կարող եք ձեռք բերել նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ- ից (մանրամասները՝ https://www.ekeng.am/hy/reader)։
Այցելել ekeng.am և հետևելով ուղեցույցներին՝ ներբեռնել անհրաժեշտ համակարգչային ծրագրերը։ (https://www.ekeng.am/hy/necessary_programs)
Այն քաղաքացիները, ովքեր մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը չեն վճարել և չեն ակտիվացրել իրենց էլեկտրոնային ստորագրությունը՝ նրանց էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող այցելել www.ekeng.am խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։:

Ի գիտություն
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Եթե ունեք վավեր էլեկտրոնային չիպ պարունակող նույնականացման քարտ, բայց կորցրել եք կամ չեք հիշում PIN և PUK ծածկագրերը, ապա պետք է հետևել Տարբերակ առաջինին:
Առանց չիպի վավեր նույնականացման քարտ (ID Card) ունենալու դեպքում անհրաժեշտ է հետևել Տարբերակ առաջինին։