«Խելագարների մի խումբ ունենք, որոնք ժամանակին որոշել են, որ պետք է ազատվել Պուտինից». Թաքեր Քարլսոն
![]() Ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա զայրանալու պատճառ չունի։ Այս մասին նա ասել է բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ Քարլսոնն ասել է, որ չի հասկանում, թե ինչու են Պուտինին համարում ԱՄՆ-ում թշնամի. «Ինչո՞ւ է Պուտինը իմ թշնամին: Նա ինձ ոչինչ չի արել։ Ես Պուտինի վրա զայրանալու պատճառ չունեմ. Մենք խելագարների մի խումբ ունենք, որոնք ժամանակին որոշել են, որ պետք է ազատվել Պուտինից ինչ-ինչ պատճառներով, որոնք ոչ ոք նույնիսկ չի բացատրել»: Նա նաև ասել է, որ «Ուկրաինան խելագարության աղբյուր է: Նրանք արեցին հնարավոր ամեն ինչ Արևմուտքում ապակայունացում սերմանելու համար։ Չարիքի ու հանցագործության չափը, որ գալիս է այս երկրից, շատ մեծ է»։ Վերջերս Քարլսոնը պնդում էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմն, իբր, փորձել է սպանել Պուտինին՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Դրանից հետո ՌԴ Պետդուման կոչ է արել ԱՄՆ Քոնգրեսին՝ հետաքննել Թաքեր Քարլսոնի այս հայտարարությունը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
