Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Աբազյանն ասաց՝ մենք չենք զբաղվում 90-ականների անհետ կորածների հարցով». անհետ կորածի ծնող

91
Երեկ, 16:00
«Աբազյանն ասաց՝ մենք չենք զբաղվում 90-ականների անհետ կորածների հարցով». անհետ կորածի ծնող

«Ես հարց տվեցի, որ արդյո՞ք դուք զբաղվում եք 90-ականների անհետ կորածներով և ի՞նչ տեղեկություններ ունեք: Պարոն Աբազյանը ասաց՝ «մենք չենք զբաղվում»»,-լրագրողների հետ զրույցում նշեց 90-ականներին անհետ կորածի ծնող Ռիմա Առաքելյանը, ով մասնակցում էր այսօրվա փակ քննարկմանը ԱԺ-ում՝ անհետ կորած զինծառայողների ծնողների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ երբ վարչապետը նոր էր ընտրվել, իր հարցին, թե ի՞նչ են անելու 90-ականներին անհետ կորածների հարցով, նա էլ պատասխանել է, որ «դա իմ ժամանակ չի եղել»: «Ես ոչ մի սպասելիք էլ չունեմ»,- ընդգծեց տիկին Ռիման և, բնութագրելով ԱԺ-ում տիրող մթնոլորտը, նշեց, որ լարվածություն իհարկե կլինի. «Եթե չկա նրա երեխան, ինչ էլ ասում է, չի բավարարվում ծնողը»:

«Աբազյանն ասաց՝ մենք չենք զբաղվում 90-ականների անհետ կորածների հարցով». անհետ կորածի ծնող