«Մեկ ուղևորափոխադրման ինքնարժեքը 203 դրամ է». Տիգրան Ավինյան
![]() «Կան քաղաքական գործիչներ, որ շատ են շտապում ռեֆորմներ անել, կան, որ ընդհանրապես չեն ուզում անել: Մենք շատ էինք շտապում, կարող ենք տեմպերը թուլացնել: Ռեֆորմները սեպագիր արձանագրություններ չեն՝ քարի վրա փորագրված։ Ռեֆորմների ընթացքում փոփոխությունները շատ նորմալ են»,- «Հարցազրույց»-ի եթերում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա հավաստիացումների՝ ամսական կտրվածքով մոտ 1,8 միլիարդ դրամ ծախսում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վրա։ Ավտոբուսների հետգնման վճարը 378 միլիոն դրամ է։ «Երբ այս թվերի համագումարը բաժանենք նոյեմբեր կամ դեկտեմբեր ամսվա ուղևորափոխադրումների քանակի վրա, կստանանք 1 ուղևորափոխադրման ինքնարժեքը՝ 203 դրամ»,- ասել է նա։ Քաղաքապետը նշեց, որ այս տարի նախատեսում են շուրջ 50 կանգառասրահ կահավորել։ «Ունենալու ենք տրանսպորտային հստակ էլեկտրոնային չվացուցակ»,- եզրափակեց քաղաքապետը՝ նշելով՝ «Յանդեքս» հավելվածում ունեն ամբողջական ավտոբուսային ցանցի դինամիկ քարտեզը: «Մարդը, երբ որոշում է Ա կետից Բ կետ տեղափոխվել, տրանսպորտային այդ հավելվածով կարող է տեսնել, թե տրանսպորտը որ րոպեին կլինի այդ կանգառում, կամ տեղփոխով կընտրի ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց Ավինյանը: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
