Եվրոխորհրդարանն առաջարկել է Իլոն Մասկին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի
![]() Իլոն Մասկն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 29-ին, հայտարարել է սլովենացի պատգամավոր Բրանկո Գրիմսը։ Նա դիմել է Մասկի թեկնածության համար և ստացել հավանություն։ Եվրոխորհրդարանի պատգամավորը սոցիալական ցանցերում հրապարակել է էլեկտրոնային փոստի սքրինշոթ, որտեղ ասվում է, որ այն Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտից է: Պատգամավորի խոսքով՝ ինքը Իլոն Մասկի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի «խոսքի ազատությանը՝ մարդու հիմնարար իրավունքին հետևողական աջակցության համար»։ Իլոն Մասկը կանադացի-ամերիկացի ձեռնարկատեր, ինժեներ և գյուտարար է, ծնվել է 1971 թվականի հունիսի 28-ին Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում: Նա SpaceX-ի հիմնադիրն է, գործադիր տնօրենը և գլխավոր ինժեները, ինչպես նաև Tesla Inc.-ի գործադիր տնօրենն ու գլխավոր ճարտարապետը: 2022 թվականին Մասկը ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը, որը հետագայում վերանվանվել է X։ Նա նաև նշանակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
