Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան

117
Երեկ, 12:18
«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ խոսում ենք այն մասին, որ ցանկացած բարեփոխում իր ճանապարհին անպայմանորեն հանդիպելու է որոշ խնդիրների, հիմնականում նկատի ունենք տեխնիկական բարդությունները, ընթացակարգային դժվարությունները և հին համակարգից նորին անցնելու հարմարվողականությունը։ Սակայն, հաճախ բարեփոխումների ճանապարհին կարող են կանգնել նաև «մեծահասակներ», որոնք իրենց պահվածքով հիշեցնում են առաջին դասարան հաճախող ու ադապտացման փուլում գտնվող չարաճճի երեխաների։ Նրանք այդ փուլը հաղթահարելու և ճգնաժամից դուրս գալու խնդիր ունեն, ուստի սովորաբար արհեստականորեն խանգարում են գործընթացին՝ կամ դասապրոցեսը խաթարելով, կամ պարզապես չլսելով, աղմկելով, կամ էլ լսածը խեղաթյուրելով և կիսատ-պռատ ներկայացնելով դասարանից դուրս գալուց հետո։
Մի նախկին «ռեֆորմիստ» քաղաքապետ անդադար շեշտում է, թե իբր ժողովրդի ճնշման ներքո քաղաքային իշխանությունը հետքայլ է արել։
Այս տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին, ով ժամ առ ժամ կարող է ենթարկվել տրանսֆորմացիայի, չկա՞ մեկը, որ հուշի, որ ժողովուրդը ոչ թե ճնշել է, այլ պարզապես դժգոհել ու քննադատել։ Իսկ քաղաքային իշխանությունը ականջալուր է եղել, հաշվի առել բոլոր առաջարկները, դիտարկումները և կատարել է ևս մեկ դրական փոփոխություն»։

Աղբյուրը`   Ջուլիետա Ազարյան