Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի է»․ Արմեն Հովասափյան

108
Երեկ, 11:12
«Հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի է»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «150 դրամի հետ կապված. այն ինչ այսօր իրականացվում է իշխող վարչախմբի կողմից, մի բառով կարելի է բնորոշել ցայտնոտ, երբ ակնհայտ է, որ բոլորով մնացել են «պրյոմի» տակ, բայց ամեն կերպ ցանկանում են պայքարել՝ չհանձնվել ու կախվել փրփուրներից:
Նախ օրեր առաջ Նիկոլը հանրայինում ասում է, թե «բարեփոխումները կարող են ցավոտ լինել, բայց դրանք պետք է կյանքի կոչվեն», հետո՝ Ավինյանը երկրորդում է, թե՝ «ձև չկա, զադնի չենք դնելու»: Ընդամենը 3-4 օր առաջ ինչ-որ աճպարարություններ են անում՝ 2200-անոց 10-օրյա փաթեթը սարքելով 2000, երեկ արդեն՝ հայտարարվում է, որ փետրվարի 1-ից 150 պտի վճարվի:
Ստացվում է, որ սրանք հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի ա, մարդիկ ուղղակի չեն վճարելու կամ 100 դրամ են տալու, ինչը, շատ մեղմ ասած, առաջացնելու է լարված մթնոլորտ, եթե չասեմ՝ համընդհանուր «բեսպրեդելի»: Էդ ամեն ինչից որոշակի խուսափելու համար նման լղոզված քայլեր են փորձում անել:
Ի դեպ՝ ամսի 31-ի ասուլիսի հիմնական առանցքն էլ է սրա շուրջը լինելու, ամեն ինչ անելու է թեման հնարավորինս բացելու և խուրդելու համար, որպեսզի մեղմի սպասվող քաոսը:
Հ.գ. Ասեմ, որ վիճակագրությամբ Երևանը տարածաշրջանի ամենաթանկ քաղաքն է՝, թե՛ սպասարկման, թե՛ ապրելու առումով»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան