«Զելենսկին ցանկանում էր ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում աջակցություն ստանալ Սլովակիայից»․ Ֆիցո
![]() Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու երաշխիքներ ստանալ։ Խոսելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին՝ Ֆիցոն նշել է. «Հանդիպումը դեռ չէր կայացել, բայց հանդիպման արձանագրությունը պատրաստ էր, որտեղ նշվում էր, թե ինչ է անելու Բրատիսլավան Ուկրաինայի համար, այդ թվում՝ աջակցություն ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությանը։ Այնտեղ գազի մասին ընդհանրապես խոսք չի եղել»։ Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը Զելենսկուն առաջարկել էր հանդիպել Սլովակիայի տարածքում՝ քննարկելու ուկրաինական տարածքով Սլովակիա և այլ երկրներ գազի մատակարարման հարցը և ստացել Ուկրաինա գալու հետադարձ հրավեր։ Այնուհետև Ֆիցոն Ուկրաինայի նախագահին հրավիրել էր հանդիպել հունվարի 21-ին՝ Դավոսի ֆորումի շրջանակներում։ Նախագահներն այդպես էլ չեն հանդիպել։ Ավելի վաղ Ֆիցոն հայտարարել էր, որ իր պաշտոնավարության ընթացքում դեմ է լինելու Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ բացատրելով, որ դա կարող է հանգեցնել «երրորդ համաշխարհային պատերազմի»։ |
«Իշխանությունն ինքն է պահել նախկիններին քաղաքական դաշտում». Արման Բաբաջանյան
9001:36«Կոնկրետացի, թե որ գյուղերն են մնում Հայաստանին, հետո խոսիր դրանց բարեկարգման մասին». Արմեն Հովասափյան
7201:12«ԵՄ դիտորդներին դուրս բերելը նաև ռուսների պահանջն էր»․ Նիկոլայ Թորոսյան
7400:24«Հայաստանի որևէ իշխանություն դուխ չի ունեցել խաղաղության գործընթացը մինչև վերջ տանելու»․ Արայիկ Հարությունյան
10500:12«Խաղաղության պայմանագրի համաձայնեցման ֆիասկոն»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
10300:00«Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին»․ Ալեքսանդր Կոչուբաև (լուսանկար)
114Երեկ, 23:36