Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Հայաստանը գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման»․ Ստեփան Դանիելյան

111
Երեկ, 22:42
«Հայաստանը գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման»․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպան հիմա ապրում է այն զգացմունքները, որոնք տիրում էին Հայաստանում 2020-ի պատերազմից հետո։
Հետաքրքիր քննարկումներ են սկսվել։ Թրամփի քայլերից հետո անկեղծության պահ է այնտեղ։ Իրականում, դա պետք է հասկանային Բայդենի ժամանակաշրջանում, երբ ռուսական էներգակիրների և Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առևտրական կոմունիկացիայից էին զրկվում։ Խախտված բալանսի պատճառով անվերապահ հայտնվելով ԱՄՆ-ի գրկում՝ պատրաստ եղիր ծառայել և հրաժարվել ինքնությունից։ Բայդենը բացեց պատուհանը Թրամփի անթաքույց իմպերիալիզմի առաջ։
Բարի գալուստ Ռեալ Պոլիտիկ։ Այլևս չկան հովանավորյալներ և հովանավորվածներ, կան միայն շահեր, չոր եկամուտներ և վայրի կապիտալիզմ։ Եթե ցանկանում ես, որ քեզ հովանավորեն և պաշտպանեն, պատրաստ եղիր ծառայություններ մատուցելու և վճարելու, թեկուզ՝ մարմնի որոշ հատվածներով՝ Noting personal, only business. Երկրների սուվերենության աստիճանը պայմանավորված է հագուստի չափերով։ Չկա այլևս միջազգային կարգ, այլ կա ուժի իրավունք։
Հայաստանը գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման՝ թուրքական ազդեցության գործակալների ղեկավարությամբ։
Եվրոպան շանս ունի դառնալու ինքնուրույն, առանձին-առանձին, ազգային բնակարանների սահմաններում։ Ում մոտ՝ ինչպես ստացվի։
Որքան էլ իրականությունը դառը չլինի, դրա հետ պետք է առերեսվել, որքան շուտ, այնքան ավելի քիչ կլինի իրականության պատճառած հարվածի ուժգնությունը»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան