3 գերու դիմաց Իսրայելը բանտից կազատի 110 պաղեստինցի բանտարկյալի
![]() Իսրայելը միջնորդների միջոցով ստացել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ Համասի կողմից վերցված 8 պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն հինգշաբթի օրը՝ հունվարի 30-ին։ Նրանց թվում են 3 իսրայելցի և 5 օտարերկրյա աշխատողներ՝ Թաիլանդի քաղաքացիներ։ Պատանդների ընտանիքներն արդեն ծանուցվել են նրանց ծրագրված ազատ արձակման մասին։ Ինչպես հայտնում է Ynet-ը, վաղը պետք է ազատ արձակվեն կին զինվոր Ագամ Բերգերը, քաղաքացիական անձ Արբել Յեհուդը և 80-ամյա Գադի Մոզեսն, ով առևանգվել էր Կիբուց Նիր Օզից։ Մոզեսը և Յեհուդը գերի էին «Իսլամական ջիհադի» մոտ, իսկ Բերգերը գերի էր ՀԱՄԱՍ-ի մոտ: 3-ի դիմաց Իսրայելը բանտից կազատի 110 պաղեստինցի բանտարկյալի։ Ազատված թայլանդցի պատանդների անունները դեռ չեն հրապարակվում։ Նրանց ազատ արձակումն ի սկզբանե նախատեսված չէր՝ որպես Իսրայել-ՀԱՄԱՍ գործարքի առաջին փուլի մաս, քանի որ նրանք բոլորը երիտասարդ տղամարդիկ են, և Իսրայելը չէր պնդել նրանց ազատ արձակումը՝ որպես առաջնահերթություն: Պաղեստինցի բանտարկյալների հետ իսրայելցի պատանդների հերթական փոխանակումը նախատեսվում է իրականացնել շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին. նախատեսվում է, որ ՀԱՄԱՍ-ը կազատի ևս երեք պատանդի: |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42

