«Մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, անցնելու են միայն դրանց օգտագործմանը». Տիգրան Ավինյան
![]() «Հանրային հեռուստաընկերության» «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց՝ տրանսպորտային վճարի համակարգում 150 դրամանոց նոր պրոդուկտ են ավելացրել՝ քննադատությունների ֆոնին: «300 դրամանոց տոմսը կապ չունի այս փոփոխության հետ, դա ժամանակի մեջ 3 ուղևորափոխադրման տոմս է՝ այսպես ասած՝ տուրիստի համար»,- ասաց Ավինյանը: Ըստ Ավինյանի՝ տոմսային համակարգը լուծում է 2 խնդիր, առաջինը՝ պետք է մարդկանց հարմար և մատչելի լինի, երկրորդը՝ պետք է լուծի ֆինանսական որոշակի հավաքագրում, որովհետև ունենք նոր որակի տրանսպորտ, որի սպասարկումն ավելի թանկ է: Ֆինանսական հավաքագրման խնդիր կա լուծելու, որպեսզի կարողանանք պահպանել և հետագայում կատարելագործել ավտոբուսային պարկը»,- նշել է քաղաքապետը։ «Մենք մեկ ուղևորատոմսի արժեք չենք ունեցել: Մենք սովոր ենք, որ մեկ ուղևորափոխադրմամբ պետք է հաշվարկն անեն, և անկեղծ ասած՝ պատերազմել դրա հետ, դրա դեմ պայքար մղել՝ մենք որոշեցինք, որ բացարձակ անիմաստ է, և մարդիկ մեզանից պահանջում են, որ մենք ունենանք էդ մի տեսակի ուղևորատոմսի պրոդուկտը, և մենք դա իրականացրեցինք»,- ասաց Ավինյանը՝ վստահեցնելով՝ մարդիկ, փորձելով անսահմանափակ փաթեթները, հետագայում անցնելու են միայն դրանց օգտագործմանը: «Մենք ունեցել ենք այդ մեկանգամյա ուղևորափոխադրումը և հիմա միանգամից 7-8 փաթեթ ենք առաջարկում։ Մարդիկ խճճվում են, որովհետև տոմսային համակարգը նոր է և դրան սովորելը որոշակի ժամանակ է պահանջելու»,- ասաց նա: Առավել մանրամասն՝ հարցազրույցում: |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
