Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Սա դիվերսիա է. Փաշինյանը լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ուղղված Հայաստանին»․ Լևոն Զուրաբյան

112
Այսօր, 00:54
«Սա դիվերսիա է. Փաշինյանը լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ուղղված Հայաստանին»․ Լևոն Զուրաբյան

«Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին մեղադրում է Արարատի խուսույթի մեջ և ասում է՝ Արարատի խոսույթը պետք է փոխարինել Արագածի խոսույթով։ Հիմա հարց, իսկ ո՞վ ասաց, որ մեր ազգը պետականության մակարդակով նման խոսույթ ունեցել է․ նման խոսույթ չի եղել»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք երբեք չենք պահանջել Արարատի վերադարձ և երբեք պահանջատիրությունը չի եղել հայոց պետականության արտաքին քաղաքականության օրակարգում․․․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է պաշտոնապես խոսել Սևրի պայմանագրի մասին և ռազմատենչ դիրքորոշում որդեգրել՝ նոր պատերազմներ, նոր տարածքներ․․․ Ու հիմա այդ իշխանությունն ասում է՝ պետք չէ հոխորտալ։ Հոխորտացողները դուք եք եղել»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը՝ հավելելով՝ ստացվում է՝ Փաշինյանը պայքարում է ինքն իր հոխորտանքի դեմ։

«Այս ամեն ինչը հեշտ կլիներ տանելը, եթե այդքան վնասակար չլիներ Հայաստանի համար,- ընդգծեց Զուրաբյանը,- սա դիվերսիա է Հայաստանի նկատմամբ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք պետք է հրաժարվենք Արարատը գրավելու խոսույթից, դրանով ամբողջ աշխարհն ընկալում է, որ ուրեմն նման խոսույթ կա, այսինքն՝ Փաշինյանը դրանով այսօր լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ողղված Հայաստանին՝ հողերի հավակնություններ ունենալու մեջ»։

ՀԱԿ փոխնախագահը նկատեց՝ բոլոր երկրներում էլ կան էքստրեմիստներ, բայց ոչ ոք դրա համար չի մեղադրում այդ երկրների վերնախավին։

«Սա դիվերսիա է․․․ Փաշինյանը լեգիտիմացնում է Էրդողանի և Ալիևի մեղադրանքները՝ ուղղված Հայաստանին»․ Լևոն Զուրաբյան