Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Հասել ենք ինչ-որ կետի, այդ կետից կշարունակենք»․ Անդրանիկ Քոչարյան

90
Երեկ, 19:00
«Հասել ենք ինչ-որ կետի, այդ կետից կշարունակենք»․ Անդրանիկ Քոչարյան

«Շատ կոնստրուկտիվ քննարկում է եղել, այն տևել է 5 ժամ և շատ կարևոր էր բոլորիս համար»,- ԱԺ-ում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկումից հետո այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Մենք անելիքներ ունենք, մեկ ամիս հետո կհանդիպենք, բայց արդեն ինչ–որ խնդիրներ լուծած վիճակում»,- ասաց Քոչարյանը։

«Տրվել են այն պատասխանները, որոնք արժեր, որ այս քննարկման ժամանակ լսելի լինեին։ Կարծում եմ, որ այս ամենի մեջ սիրտ և հոգի պետք է դրվի, անելիք ունենք, և եթե կարելի է նույնիսկ մեկ ճակատագիր փրկել, ուրեմն ամեն ինչ պետք է արվի այդ ճակատագիրը փրկելու համար։ Հավաքվել էինք, որ հարց լուծենք, ոչ թե օրը մթնեցնենք։ Հասել ենք ինչ-որ կետի, այդ կետից կշարունակենք, այս ընթացքում բոլոր գերատեսչություններն ունեն անելիք, ընդհուպ մինչև ԱԳՆ», նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը։

«Հասել ենք ինչ-որ կետի, այդ կետից կշարունակենք»․ Անդրանիկ Քոչարյան