«Շատ նորություններ լսեցինք»․ անհետ կորած զինծառայողի հարազատ
Ազգային ժողովում անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հանդիպումը ԱԺ-ում տևեց ավելի քան 4 ժամ։ «Հույսեր ունենք, հույսներս չենք կորցնում, սպասում ենք հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա մեկ ամիս հետո խորհրդարանում»,- լրագրողների հետ զրույցում նշեց հարազատներից մեկը՝ չցանկանալով ներկայանալ։ Հարցին՝ նորություն լսեցի՞ք այս հանդիպման ժամանակ, նա արձագանքեց․ «Այո՛, շատ, լսեցինք, բայց չեմ կարող բարձրաձայնել։ Բավարարվածություն չկա, բայց կան ինչ-որ շարժեր։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, մեկ ամիս հետո կլինի նորից հանդիպում»։ Նշենք, որ հանդիպմանը ներկա էին զինվորական դատախազը, գլխավոր դատախազը, ոստիկանապետը, Քննչական կոմիտեի նախագահը, ԱԱԾ տնօրենը, Մարդու իրավունքների պաշտպանը, պաշտպանության փոխնախարարը, ընդդիմադիր պատգամավորները, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նիստը վարում էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: |
«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում»․ Լեմկինի ինստիտուտ
7017:07«Էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով»․ ՀՀ ՊԵԿ
4717:00«Ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է բանկային գաղտնիքը»․ Սամվել Մարտիրոսյան
4916:42«Երկու տարի է Վարդապետյանի հետ հանդիպում ենք պահանջում, բայց ինքը հանդիպելու ժամանակ չունի». Անահիտ Ադոյան (տեսանյութ)
5116:36«Ինչո՞ւ եք Պապիկյանի փոխարեն դուք եկել». լրագրողը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)
4916:24ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 7 պատանդների (տեսանյութ)
10216:19