Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել: Նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջև, որպեսզի հավատան, որ չի արել այդքան ռուսատյաց հայտարարություններ: ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս միջադեպը, նոր մանրամասներ է պարզել դրա վերաբերյալ: Այն, որ Ալեն Սիմոնյանի և բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացված դռնփակ հանդիպումը անցել է խիստ հակառուսական մթնոլորտում, դրա մասին փաստում են նաև այդ երկրների տարածած պաշտոնական հաղորդագրությունները: Լատվիայի Սայեմայի (Ազգային ժողով) պաշտոնական էջում հանդիպումից հետո հետևյալ ռելիզն է տարածվել. ««Այն երկրները, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի ուղեծրից, անխուսափելիորեն կբախվեն նրա դիմադրությանն ու սադրանքներին։ Սա պետք է ընդունել հանգիստ վճռականությամբ և լուծել՝ հստակ կենտրոնանալով սահմանված նպատակների վրա»: Այս մասին ընդգծել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան ուրբաթ՝ հունվարի 24-ին, Երևանում Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նույն հաղորդագրության մեջ կարդում ենք. «Որպես եվրոպական հաջող ինտեգրման էական նախադրյալներ՝ երկրների ներկայացուցիչները կարեւորել են տարածաշրջանի հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ռուսաստանյան ռազմական անձնակազմի դուրսբերումը Հայաստանից եւ առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։ Ներկայումս Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կողմնորոշվել դեպի Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամները»: Նույնաբովանդակ ռելիզ էլ տարածված է Էստոնիայի Ռիիգիկոգուի (Ազգային ժողով) էջում. «Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Դա երկար եւ բարդ գործընթաց է, բայց մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը… ես խորապես հավատում եմ, որ Հայաստանը պատկանում է Եվրոպային»,- ասել է Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը՝ ընդգծելով, որ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն կա, քանի որ եթե Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում, ապա շատ այլ երկրների ապագան վտանգի տակ կհայտնվի: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում հերքում տեղադրել կամ հեռացնել մեր հրապարակումը, ինչպես ակնկալում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային ժողով, որպեսզի ԱԺ-ն տրամադրի այդ օրվա հանդիպման ձայնագրությունը, քանի որ խորհրդարանի նախագահն իր հայտարարության մեջ գրել է, որ տեսաձայնագրություն կա: Մենք պահանջել ենք տրամադրել ողջ հանդիպման տեսագրությունը՝ առանց մոնտաժի: Եթե Ալեն Սիմոնյանը այդքան վստահ է իր պնդումներում, պետք է տրամադրի մեզ այդ ձայնագրությունը: Հիշեցնենք, որ խոսքը նույն Ալեն Սիմոնյանի մասին է, որը 2023 թվականի ապրիլի 3-ին հրահանգեց իր թիկնապահներին ոլորել քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա: Շարունակելի…»: |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30