Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 31 հունվարի, 2025 թ.

«Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չկան»․ Գառնիկ Դանիելյան

67
Երեկ, 18:46
«Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չկան»․ Գառնիկ Դանիելյան

Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չկան։ Այս մասին 44-օրյա պատերազմում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների հետ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումից հետո ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ծնողներն իրենց պատասխաններն են ուզում ստանալ։ Էմոցիոնալ վիճակ էր, շատ բան չեմ կարող ասել։ Իրենց զավակների հետ կապված շատ զգայուն հարցեր կան՝ սկսած ԴՆԹ պատասխանից։ Մարդիկ այս տարիների ընթացքում պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում, ինչին որ արժանի են հերոսածին ծնողները»,- նշեց Դանիելյանը։

«Ծնողները բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխանները չկան»․ Գառնիկ Դանիելյան