Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«Նիկոլը, երբ խոսում է պետականության մասին, խաբում է»․ Շանթ Հարությունյան

109
Երեկ, 23:42
«Նիկոլը, երբ խոսում է պետականության մասին, խաբում է»․ Շանթ Հարությունյան

«Նիկոլը, երբ որ խոսում է պետականության մասին, խաբում է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը։ «Ղարաբաղը, որ «ժերտվա» տվեցին, հիմա արդեն միջանցքի հարց են քննարկում, հիմա ասում են Արարատից հրաժարվենք, Ցեղասպանությունը ժխտելու խնդիր է դնում, սա Լենին-Քեմալ պայմանագրի կետերն իրականացնելու համար է։ Ղարաբաղը «ժերտվա» տալուց հետո մտածեցին հասարակությունը կընդվզի, Նիկոլին կփոխեն, կբերեն ռուսամետ մեկին, որ մնացածն արվի, բայց, որ տեսան հասարակությունը լավ էլ հանդուժում է, հիմա սաղ Նիկոլ Փաշինյանին ասում են՝ Լենին-Քեմալ պայմանագիրը վերահաստատեք, 3+3-ը նույն Լենին-Քեմալ պայմանագիրն է՝ նորացված, որովհետև Հայաստանն արդեն անկախ է ու կարող է մի այնպիսի ղեկավար ունենալ, որն ասի՝ ապօրինի «բեզպրեդել» պայմանագիր ա, տանում եմ միջազգային դատարան, չեղարկվի»,- նշեց Հարությունյանը։

«Նիկոլը, երբ որ խոսում է պետականության մասին, խաբում է»․ Շանթ Հարությունյան