«Եթե ինձ մնար, կթանկանար տրանսպորտն ավելի շատ». Անի Խաչատրյան
![]() Երեքշաբթի օրը՝ հունվարի 28-ի երեկոյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձի միջոցով հայտարարեց, որ հանրային տրանսպորտի գինը վերանայվել է՝ դարձել է 150 դրամ՝ 300 դրամի փոխարեն: Սա փաստացի Ավինյանի երկրորդ հետքայլն է՝ տրանսպորտի սակագնի բարձրացման հարցում: Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ: - Տիկին Խաչատրյան, քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները՝ «Հանրապետություն» խմբակցության հետ միասին անմտածված քայլեր են անում, չհիմնավորված թանկացումների գնում: Դրա վառ ապացույցը Ավինյանի երկրորդ հետքայլն էր: Ստացվում է, որ ոչ մի հաշվարկ չե՞ք անում՝ նման կտրուկ թանկացումից առաջ: - Ոչ, բնականաբար այդպես չէ, հաշվարկներ արվում են ու դրանք կան, մենք ասել ենք, որ Երևանի կողմից արվող դոտացիաների հաշվին է, որ նման զիջումներ են արվում: Այսինքն՝ մենք շարունակելու ենք քաղաքային բյուջեից գումար տրամադրել ավտոբուսների համար, քաղաքացիների անհանգստությունների պատճառով: Բայց այնպես չէ, որ նահանջ է ու մենք մեր նախնական ասածներից հետ ենք կանգնել, ոչ, բացարձակ: Ուղղակի առաջարկվում են փաթեթներ ու 150 դրամ: - Դե, այնպես չէ, որ Երևան քաղաքի բյուջեն ինչ-որ մեկն իր հայրական տնից օժիտ է բերել, դա էլ է քաղաքացիների հարկերի հաշվին գոյանում: Ի դեպ՝ ո՞վ է հաշվարկներ անո՞ւմ: - Հաշվարկներն արվում են համապատասխան բաժինների ու վարչությունների կողմից, հաշվարկներ արվել են, ֆինանսները մեզ է ներկայացնում, ինչից հետո մենք էլ մեր մասնագիտական հանձնաժողովներում քննարկում ենք այդ հարցերը: - Մարդիկ 150 դրամից էլ են դժգոհ, այդ հավելյալ 50 դրամից է՞լ գուցե հետ կանգնեք: - Գիտեք ինչ, ես 300 դրամի, ներողություն, երեք անգամյայի կողմնակից եմ, ու ես ինքս հետ չէի կանգնի թանկացումից, բայց մեզ մոտ որոշումները մեծամասնությունն է կայացնում, եթե ինձ մնար, կթանկանար տրանսպորտը ավելի շատ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
17429.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
17429.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
21825.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
18023.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
22122.09.2026, 21:24
ՆԳՆ-ն՝ երթևեկության սահմանափակումների մասին
13221.09.2026, 10:30
