«Լուրջ խնդիրներից է պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի ներառումը». Սոնա Ղազարյանը` ԵԽԽՎ-ում
![]() Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցում է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Նստաշրջանում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Հարգելի' տիկին Լուզ, Շնորհակալություն կարեւոր զեկույցի համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Եվրոպայում պատմության ուսուցման դիտակետային կենտրոնի 4-րդ ամենամյա համաժողովի կազմակերպման համար եւ վերահաստատել Հայաստանի աջակցությունը Դիտակետի առաքելությանը: Եվրոպայում եւ իր սահմաններից անդին ճգնաժամային ժամանակներ են՝ մարտահրավերներ, որոնք հիշեցնում են պատմության մութ շրջանները: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության եւ կայունության խթանման նպատակով ձեւավորված աշխարհակարգը եւ միջազգային կառույցները լուրջ ճնշման տակ են, քանի որ պատերազմը վերադարձել է Եվրոպա եւ դրա սահմաններից դուրս՝ խարխլելով անվտանգության եւ համագործակցության հիմքերը: Մենք ականատես ենք լինում ուժի կիրառման անհանգստացնող նորմալիզացմանը, ժողովրդավարական հաստատությունների հետընթացին, ծայրահեղ ազգայնականության եւ պոպուլիզմի աճին՝ զարգացումներ, որոնք սպառնում են մեր ընդհանուր արժեքներին, որոնք պաշտպանում են խաղաղությունը մեր հասարակություններում: Այս ճգնաժամին ավելանում են ատելության խոսքի եւ ապատեղեկատվության տարածումը, որոնք հաճախ խթանվում են պատմության շահարկմամբ՝ քաղաքական նպատակների համար: Հայաստանը խորապես գիտակցում է այս մարտահրավերները: Մեր անվտանգության մտահոգություններից բացի, մենք ամեն օր բախվում ենք մեր պատմության եւ մշակութային ինքնության խեղաթյուրման փորձերին: Պատմության շահագործումն ապակառուցողական օրակարգեր առաջ մղելու համար սպառնալիք է այն խաղաղ համակեցությանը, որին բոլորս ձգտում ենք: Անթույլատրելի է ժխտել պատմական իրողությունները կամ կեղծել պատմությունը՝ հարեւան երկրների դեմ տարածքային հավակնություններն արդարացնելու նպատակով: Պատմությունը պետք է ծառայի որպես ճշմարտության եւ փոխըմբռնման հիմք՝ հարթելով հաշտեցման ճանապարհը, այլ ոչ թե որպես գործիք՝ բաժանարար եւ մոլորեցնող օրակարգեր առաջ տանելու համար: Մեկ այլ լուրջ խնդիր, որի մասին ցանկանում եմ խոսել, պետության կողմից հովանավորվող պատմության դասագրքերում ատելության խոսքի ներառումն է, որը խթանում է ագրեսիան, անհանդուրժողականությունն ու ռասիզմը: Երբ կրթական ռեսուրսները շահագործվում են կանխակալ պատմություններ ձեւավորելու համար, դրանք խարխլում են խաղաղությունը եւ ամրապնդում վնասակար կարծրատիպերը: Կենսականորեն կարեւոր է, որ մենք դիմագրավենք այս վտանգավոր միտումը՝ խթանելով ճշգրիտ, հավասարակշռված պատմության ուսուցանումը, որն աջակցում է բազմազանությունը եւ մերժում ատելության ու խտրականության բոլոր ձեւերը՝ կանխելով էթնիկ զտումները, ատելությամբ դրդված հակամարտությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Այս մարտահրավերների բացահայտումն ընդամենը սկիզբն է. մեր պատասխանատվությունն այժմ միասին լուծումներ գտնելն է: Խաղաղության մշակույթ կառուցելը սկսվում է նորարարական, քաղաքացիակենտրոն կրթությամբ, որը երիտասարդներին հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենալ պատմությանը, այլ ոչ թե անխոս ընդունել այն: Սա պահանջում է շարունակական ջանքեր եւ համագործակցություն՝ կրթական համակարգեր մշակելու համար, որոնք ամրապնդում են ժողովրդավարությունը եւ «Միասին ապրելու» գաղափարը: Հայաստանը հավատարիմ է այս առաքելությանը եւ աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք պատմական ճշմարտությունը բերում են առաջնագիծ»,- նշել է պատգամավորը: |

Արարատ Միրզոյանը Ֆրանսիայում կհանդիպի Ժան-Նոել Բարոյի հետ
3819:24
«Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց տեղի չի ունեցել»․ Նազելի Բաղդասարյան
9024.04.2026, 13:48
«ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով»․ ԱԳՆ
50024.04.2026, 11:18
«Մեր նահատակների զոհողությունը մեզ պարտավորեցնում է ամրապնդել մեր միաբանությունն ու համերաշխությունը»․ Գարեգին Բ
8524.04.2026, 10:36
«Չի կարելի թույլ տալ, որ Մեծ Եղեռնը միջազգային խաղացողների՝ մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13924.04.2026, 09:18
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
48323.04.2026, 23:03
