Հունգարիան դադարեցրել է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
![]() Այսօրվանից Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է Հունգարիայի կառավարության մամուլի քարտուղար Վանդա Շոնդին, հաղորդում է Reuters-ը: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը 2%-ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները և արդյունաբերությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատուժից։ Կառավարությունը փոփոխության կենթարկի այն որոշումը, որը հնարավորություն էր տալիս աշխատուժի հավաքագրմամբ զբաղվող ընկերություններին պարզեցված ընթացակարգով աշխատողներ ներգրավել Ֆիլիպիններից, Վրաստանից և Հայաստանից։ Կառավարությունն այս բարեփոխումներն անվանում է առաջին քայլ՝ պլանավորված երկարաժամկետ լուծման ճանապարհին։ Հունգարիայի խոշորագույն օտարերկրյա ներդրողներից ոմանք հայտարարել են, որ հրավիրյալ աշխատողների ներհոսքի լիակատար դադարեցումը հարված կհասցնի տնտեսությանը։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
