«Էն քաղաքական գործիչը, որ իր առաջ խնդիր չի դնում, որ էս աղջնակն իր տանն ապրի, քաղաքական գործիչ չի». Սուրեն Սահակյան
![]() Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս աղջնակը Արցախում տուն ուներ։ Իսկական տուն, որտեղ ծնվել էր ինքը, ծնողը, նրա ծնողը, տասնյակ սերունդներ։ 1992թ․ հուլիսին Հայաստանի կառավարման գլխավոր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, ժողովրդի անունից (այդ թվում՝ իմ ու քո) էս աղջնակին խոստացել ա, որ երբեք իր տունը Ադրբեջանի կազմում չի ճանաչի (ՀՀ ԳԽ Ն-0663-1 որոշումը դեռ ոչ ոք չի չեղարկել)։ Ադրբեջանը, 1992թ․ հունվարի 30-ին, անդամակցելով ԵԱՀԽ-ին, էս երեխու ծնունդից դեռ շատ առաջ ամբողջ աշխարհի առջև պաշտոնապես երդվել ա, որ նրա տունը իր ձեռքից ուժի կիրառմամբ չի խլելու։ Որպեսզի էդ երդումը զրնգուն, դատարկ հնչյուն չմնա, երեք միջուկային տերություն՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, իրենց փքված հնդուհավի կրծքերին կպցրել են երաշխավորների կրծքանշաններն ու անցել գործի։ Նրանց ժողովուրդները էս աղջկան խոստացել են՝ էն գեոպոլիտիկ դժոխքը, որի ծագման մեջ փոքրիկը ոչ մի մեղք ու ներդրում չունի, խաղաղ կլուծվի։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
