«Այսօր Ադրբեջանին զսպելու հարցում գլխավոր անելիքը հանրային դաշտի ձեռքին է»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի պահ պատկերացրեք, որ դուք որևէ X մայրաքաղաքում նստած ԱԳՆ պաշտոնյա եք, զբաղվում եք Հարավային Կովկասով, կոնկրետ՝ Հայաստան-Ադրբեջան թեմաներով, ուսումնասիրում եք ու տեսնում, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով Հայաստանի դեմ տարածքային պահանջների նոր արշավ է սկսվել։ Ասում եք՝ տեսնես ՀՀ իշխանություններն ի՞նչ գնահատական են տալիս սրան, իմանամ, որ զեկուցեմ նախարարներին ու փոխնախարարներին։ Բացում եք ՀՀ ղեկավարի երեկվա ասուլիսը ու լսում, թե ինչպես է նա, բառիս բուն իմաստով, արդարացնում Ադրբեջանի կողմից առաջ մղվող զավթողական ծրագրերը՝ դրա մեջ մեղադրելով ՀՀ ընդդիմությանը։ Գրում եք ու զեկուցում, որ Հայաստանը փաստացի «տրամաբանական է» համարում այդ ծրագրի առաջ մղումը՝ նման ընդդիմության առկայության պայմաններում։ Հետո, երբ այդ օրակարգով ադրբեջանցի պաշտոնյան գա տվյալ X երկրի ԱԳՆ, կասեն, թե Հայաստանից որևէ փաստացի առարկություն չկա, գան, խոսենք։ Այ սենց է Փաշինյանը շատ ուղիղ ու ակնհայտ փաստաբանություն անում Ադրբեջանի օգտին, նման վտանգավոր զուգահեռներն են օգնում Ադրբեջանին 0-ից հորինված զավթողական ծրագիրը առաջ տանել տարբեր երկրների մայրաքաղաքներում։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Էդ խեղճն ի՞նչ անի, ինչ ասել են՝ անում է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
1911:24
«Սա նույնն է, որ վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՄՍՆ-ն»․ Աղասի Ենոքյան
5610:48
Ո՞վ է Միխայիլ Դրապատին՝ Ուկրաինայի ԶՈՒ նոր գլխավոր հրամանատարը
8610:41
«Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել»․ Տիգրան Աբրահամյան
8710:12
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը շարունակվում է (տեսանյութ)
7210:00
Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին
12509:48
