«Օմանը դիտարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու հնարավորությունը». #Bloomberg
![]() Օմանը դիտարկում է Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճար սահմանելու հնարավորությունը։ Սուլթանությունը եվրոպացի պաշտոնյաներին հայտարարել է, որ վերադարձը մինչև պատերազմը գոյություն ունեցող նավագնացության ռեժիմին անհնար է, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Լրատվամիջոցի տվյալներով՝ Օմանի իշխանությունները հայտարարել են, որ կշարունակեն պահպանել միջազգային ծովային իրավունքը, սակայն կարող են վճարներ գանձել ծառայությունների համար, որոնք կապված են, մասնավորապես, նավերի ուղեկցման և ջրի աղտոտվածության վերացման հետ: Bloomberg-ը նշում է, որ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք նման վճարումները պարտադիր կլինեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ, եվրոպական երկրները և Պարսից ծոցի արաբական երկրները մտահոգություն են հայտնել, որ Օմանը և Իրանը կարող են ստեղծել Հորմուզի նեղուցով անցման համար համատեղ վճարովի համակարգ: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
