Մեքսիկայում հայտնաբերել են ջունգլիներում շուրջ 1000 տարի թաքնված մայաների քաղաք
![]() Հնագետների միջազգային խումբը Մեքսիկայի ջունգլիներում հայտնաբերել է նախկինում անհայտ մայաների քաղաք, որը, գիտնականների կարծիքով, թաքնված է մնացել ավելի քան հազար տարի, հաղորդում է Mirror-ը։ Բացահայտումը կատարվել է Կամպեչե նահանգի Կալակմուլ կենսոլորտային արգելոցում՝ սլովենացի և մեքսիկացի հետազոտողների համատեղ արշավախմբի ժամանակ: Նոր հնագիտական վայրն անվանվել է Մինանբե, որը յուկատեկական մայաների լեզվով նշանակում է «ճանապարհ չկա»: Այդպես են անվանել քաղաքը, քանի որ այն գտնվում է չափազանց դժվարամատչելի տեղանքում։ Հետազոտության ընթացքում հնագետները հայտնաբերել են մոտավորապես 13 հեկտար տարածք զբաղեցնող քաղաք: Նախնական տվյալներով՝ այն կառուցվել է մ.թ. 600-ից 900 թվականներին: Մինանբեի տարածքում պահպանվել են բազմաթիվ կառույցներ, այդ թվում՝ Ռիո Բեկ ճարտարապետական ոճով 13 մետրանոց բուրգ, ինչպես նաև քարե բարձրաքանդակներ, որոնք պատկերում են ջրի խորհրդանիշներ և գլխատման տեսարաններ: |

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
19821.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
87320.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
40920.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
45018.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
49217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
99017.10.2026, 00:30
