«Խոսքի ու իրականության հակասությունը շարունակում է վնասել բանակի պաշտպանունակությանը»․ Սուրեն Պապիկյան
«Ամեն տարի այս օրը մենք պիտի հետադարձ հայացք ձգենք անցյալին և նախկինում մեր արածին ու չարածին․ մեր բացթողումների ու անհաջողությունների գիտակցումը պիտի դաս դառնա մեզ համար»։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, բանակի կազմավորման 33-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Անհնար է կերպափոխվել առանց գիտակցման։ Մենք պիտի խոստովանենք, որ թերությունները քողարկելու արատավոր պրակտիկան, անհարկի ու չարդարացված ինքնավստահությունը, խոսքի ու իրականության հակասությունը վնասել և շարունակում են վնասել բանակի պաշտպանունակությանը»,- ասել է նա։ «ՀՀ բանակի ամենաարժեքավոր կապիտալը մեր կադրային ռեսուրնս է։ Զինված ուժերը կիրթ ու բանիմաց կադրերով համալրսելու նպատակով վերջին տարիներին մեծ փոփոխություններ են իրականացվել ռազմական կրթության ոլորտում։ Հանրապետության ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ցավով պիտի խոստովանենք, որ սպայի մասնագիտությունը հայ պատանիների համար դեռևս ամենանախընտրելի մասնագիտությունների շարքում չէ»,- նշել է Պապիկյանը։ Աղբյուրը` ՀՀ պաշտպանության նախարարություն |
«Տարօրինակ կեցվածքով կենսախինդ պարոնին հուշեք՝ ժողովուրդը ոչ թե ճնշել, այլ քննադատել է»․ Ջուլիետա Ազարյան
1512:18«Եթե Նիկոլի հետ համաձայն չես, իր ասած «ժողովուրդը» չես»․ Կարեն Վրթանեսյան
3612:06Բրյուսելում ԵՄ դեսպանները կքննարկեն ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգելու հարցը
5711:49«Զելենսկին ցանկանում էր ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում աջակցություն ստանալ Սլովակիայից»․ Ֆիցո
6811:26«Հասկանում են, որ սոցիալական «պայթյունն» անխուսափելի է»․ Արմեն Հովասափյան
5611:12«Առաջիկայում կտեսնենք ռուս-ադրբեջանական և իրանա-ադրբեջանական նոր լարվածություն»․ Նաիրի Հոխիկյան
6910:30