Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.

«ԵԿՄ ղեկավարի պահվածքը լուրջ հարված է մեր անվտանգությանը, բանակի բարոյահոգեբանական վիճակին»․ Գեղամ Մանուկյան

115
Երեքշաբթի, 28 հունվարի, 2025 թ., 20:48
«ԵԿՄ ղեկավարի պահվածքը լուրջ հարված է մեր անվտանգությանը, բանակի բարոյահոգեբանական վիճակին»․ Գեղամ Մանուկյան

ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իրենց խոսքերով վնասում են ՀՀ ազգային անվտանգությանը, թուլացնում բանակի բարոյահոգեբանական վիճակը։ Այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով երկու գործիչների հայտարարությունները։

«Ով ինչից խոսա, առնվազն ԵԿՄ ղեկավարը և ԳՇ պետը իրենց բառապաշարից «խաղաղություն», «վիզ ծռել» բառերը պետք է հանեն։ Բայց Սասուն Միքայելյանը 2018-ին արդեն փայլեց իր հայտնի արտահայտությամբ՝ «հեղափոխությունը շատ ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը», և այդ նույն գծով գնում է։

Ի դեպ՝ պաշտպանության նախարարի մասնակցությամբ առնվազն փակ նիստերում սուր քննադատել եմ ԵԿՄ նախագահի գործունեությունը պահվածքը, որովհետև նրա պահվածքը լուրջ հարված է մեր անվտանգությանը, հարված է մեր պաշտպանունակությանը․ մեր բանակի բարոյահոգեբանական վիճակին»,- նշեց Մանուկյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԳՇ պետն այսօր հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը գտնվում են մեր սուվերեն տարածքներում, բայց սպասում են դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին, Մանուկյանը նշեց․ «Իսկ ո՞վ պետք է մտածի մեր բանակի մարտունակության մասին, եթե ԳՇ պետը հույսը դրել է սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վրա»։

«ԵԿՄ ղեկավարի պահվածքը լուրջ հարված է մեր անվտանգությանը, բանակի բարոյահոգեբանական վիճակին»․ Գեղամ Մանուկյան