Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն, ով ապօրինաբար պահվում է Բաքվում, մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից: Այդ մասին հայտնել է Վարդանյանի որդին՝ RTVI հեռուստաալիքին։ Նա նաև հաստատել է, որ իր հոր դեմ Ադրբեջանում 20 հոդվածով 45 քրեական գործ է հարուցվել: Դրանց թվում են «ահաբեկչության ֆինանսավորումը, զինված կազմավորումների ստեղծումը և սահմանի ապօրինի հատումը»։ Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, նշում է․ «Առանցքային խնդիրն ու իրավիճակի անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք կարող են նրա հետ շփվել, ադրբեջանցի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները ոչ մի անգամ չեն կարողացել ոչ տեսնել հորս, ոչ կապվել նրա հետ։ Նրանց համապատասխան հարցումները կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել: Այսինքն, դա ինֆորմացիայի բացարձակ վակուում է և ամբողջական մեկուսացում»։ |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54