«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ քացաքացին ներկայացնում է, որ իրեն դեպորտ են արել Ռուսաստանից և ինքը վերադարձել է Հայաստան, բայց 7 երեխաները՝ փոքրը 7 ամսական, ու կինը գտնվում են Ռուսաստանում, ովքեր ևս շուտով կգան Հայաստան: Բազում տեղեր է դիմել՝ մինչև աշխատանքի տեղավորվելը աջակցություն ստանալու համար, բայց ոչ ոք չի ուզում աջակցել. «Դիմել եմ վարչապետի աշխատակազմին, սոցապ նախարարությանը, ՄԻՊ-ին, բարեգործական հիմնադրամներին, բայց ոչ ոք գոնե 1 ամսով չի տալիս ինչ-որ հնարավորություն՝ գոնե ժամանակավոր կացարան, ֆինանսական աջակցություն՝ մինչև աշխատանքի տեղավորվենք: Բողոքում են, որ ժողովուրդը երկրից գնում է, հիմա 7 երեխայի հետ հետ ենք գալիս, բայց ոչ ոք չի ուզում աջակցել: Ես քաղաքապետարանի մոտ հացադուլ եմ հայտարարել: Այստեղից չեմ գնալու, մինչև իմ հարցին լուծում տրվի»,- նշեց քաղաքացին՝ հորդորելով բարձրացնել այս հարցը, որ «մարդիկ իմանան, որ Հայաստան գալ պետք չի, պետությունը ոչնչով չի աջակցում»: Աղբյուրը` Նելլի Երիֆանովա |
«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»․ Հովսեփ Աղազարյան
2013:54Զինվորական կացարանի հրդեհի գործով հերթական դատական նիստն է (տեսանյութ)
4913:30«7 երեխայի հետ վերադառնում ենք Հայաստան, ոչ ոք չի ուզում աջակցել»․ քաղաքացի (տեսանյութ)
6712:30Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը
6712:18«Խորհրդարանը ղեկավարում են ընդամենը երեք մարդ». Էդմոն Մարուքյան
7412:06Բողոքի երթերը Թբիլիսիում ավելի բազմազան են դառնում
8811:54