Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

104
Այսօր, 15:06
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Վրաստանի ԱԳՆ-նում հանդիպում է կայացել Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դիվանագետը կանչվել է բրիտանական իշխանությունների կողմից Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանման հետ կապված։
Նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին, Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ էր կիրառել Վրաստանի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի, նրա տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեի, ինչպես նաև Թբիլիսիի ոստիկանության վարչության պետ Սուլխան Թամազաշվիլիի, ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետի Զվիադ Խարազիշվիլու և նրա տեղակալ Միլերի Լագազաուրիի նկատմամբ։
Ըստ բրիտանական կառավարության՝ նրանք պատասխանատու են լրագրողների եւ խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակումների համար։