Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 հունվարի, 2025 թ.

«Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի»․ Անի Սամսոնյան

114
Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ., 17:42
«Այս իշխանությունն ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծ, որով առաջարկվում է՝
1) օրական աշխատաժամանակը 8 ժամից դարձնել 7 ժամ
2) շաբաթական տևողությունը 40 ժամից դարձնել 35,
3) բայց պահպանել աշխատավարձը։
Որպես գործատու կարծում եմ այս փոփոխությունը պետական համակարգի համար նպաստավոր կլինի, բայց հաճախորդի հետ աշխատող և հաճախորդին սպասարկող մասնավոր բիզնեսի համար՝ ոչ:
Այս իշխանությունը ամեն ինչ անում է, որ բիզնեսը Հայաստանում վերջին շունչը փչի:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան