Իսրայելի ՌՕՈւ–ն հարված է հասցրել Դամասկոսի նահանգում գտնվող ռազմական օբյեկտին
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Դամասկոսի նահանգի արևմուտքում գտնվող Թել էշ Շահմ օբյեկտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ուժգին պայթյուններ որոտացին Դամասկոսի արևմուտքում... Պայթյունները որոտացին իսրայելական ռազմական ինքնաթիռից Թել էշ Շահմ օբյեկտին մի քանի հրթիռներով հարվածելու հետևանքով... Օբյեկտի տարածքում զինամթերքի և զենքի պահեստներ կան։ Պայթյունների ձայներ հիմա էլ են լսվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Հիշեցնենք՝ 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո իսրայելական ավիացիան լայնածավալ ռմբակոծություններ սկսեց երկրի տարբեր նահանգներում գտնվող ռազմաօդային ուժերի բազաների, գիտահետազոտական կենտրոնների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ։ |
Մայք Ջոնսոնը վերընտրվել է
11712:00«Զզվանքս մի կերպ հաղթահարելով՝ լսեցի Փաշինյանի ուղերձը»․ Արշակ Սադոյան
14809:42«Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել». Էդմոն Մարուքյան
33000:48«ՂազարյանVSՂազարյան» հաղորդման տոնական եթերում Էդգար Ղազարյանը նվերներ է բաժանում քաղաքական գործիչներին (տեսանյութ)
33500:30«Նիկոլ Փաշինյանից մի վախեցեք, այլ ժողովրդի դատից». Էդգար Ղազարյանը՝ Արցախի նախագահին
375Երեկ, 22:06«Ալիևը շարունակում է թիրախավորել արևմտյան որոշ երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգին»․ Տաթևիկ Հայրապետյան
369Երեկ, 18:48