«Նախաքննական մարմնի տված գնահատականներն իրականությանը չեն համապատասխանում». Արմեն Անդրիկյան
Ինչպես հայտնել էինք՝ առավոտյան ձերբակալել էին ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող մեղադրանք ներկայացնելով: Այժմ դատարանը քննում է նրա կալանքի հարցը: Տիրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գործը վերաբերում է 44-օրյա պատերազմում Տիրան Խաչատրյանի գործունեությանը և մանրամասնեց. «Նախաքննական մարմինը, մեր կարծիքով, գնահատականներ է տվել Տիրան Խաչատրյանի գործունեության վերաբերյալ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Մեղադրանքը առաջադրվել է Քրեական օրենսգրքի գործող 550-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով, այն է՝ պաշտոնական անփութությունը, 3-րդ մասն էլ ծանրացնող հանգամանք՝ որպես ռազմական դրության ժամանակ կատարված, այսպես կոչված, հանցանք: Բայց պարոն Խաչատրյանը չի ընդունում իր մեղքը: Ներկայացված կալանքի միջնորդությունը անհիմն է, որովհետև այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, անզգուշությամբ կատարված ենթադրյալ հանցանքի մասին է: Այս պահի դրությամբ այն, ինչ մեզ է փոխանցվել, 5 հատոր է: Գործը իմ տրամադրության տակ է հայտնվել այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում, 3 ժամ հետո էլ դատական նիստ է հայտարարվել: Պարզ է, որ չենք հասցրել ծանոթանալ 5 հատոր գործի նյութերին: Դատական նիստին միջնորդություն ենք ներկայացնելու, որ նիստը հետաձգվի՝ հնարավորություն ունենանք ծանոթանալու»: |
«Մեղրիի տարբերակ եղել է»․ Թաթուլ Հակոբյան
7818:30«Հայաստանը կորցրել է տարածքներ, բայց շարունակում է Ռուսաստանից իր կախվածությունը». Արման Բաբաջանյան
7718:06Եթե Գերմանիան կամ ԵՄ-ն փակեն դռները Սիրիայի համար, մյուսները կգան․ #Tagesschau
10517:36«Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է»․ Արա Պողոսյան
10117:12«Վարկաբեկելով Տիրանին՝ վարկաբեկում է ամբողջ բանակը»․ Արթուր Խաչատրյան
9617:06«Հրազդանի կիրճում՝ 30կմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9716:48