Իրանը զգուշացրել է Իսրայելին՝ հնարավոր լայնածավալ պատերազմի մասին
![]() Իսրայելը կարող է լայնածավալ պատերազմ հրահրել, եթե Թեհրանի վրա ևս մեկ ռազմական հարձակում ձեռնարկի։ Այս մասին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին՝ ընդգծելով իր երկրի հանձնառությունը դիվանագիտական ջանքերին և Իսրայելի ցանկացած ագրեսիային պատասխանելու լիակատար պատրաստակամությունը։ «Հուսով եմ, որ Իսրայելը զերծ կմնա անխոհեմ գործողություններից, քանի որ դա կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի»,- ասել է Իրանի դիվանագիտության ղեկավարը։ «Մենք հավատում ենք, որ բանականությունը, ի վերջո, կհաղթի և կկանխի ակնպիսի գործողությունները, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ»,- հավելել է նա՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային դաշնակիցների, այդ թվում՝ Չինաստանի հետ աշխատելու Իրանի հանձնառությունը՝ լարվածությունը թուլացնելու և խաղաղ կարգավորման հասնելու համար: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
