«Ադրբեջանը ստերով հիմքեր է ստեղծում Հայաստանի հանդեպ նոր ոտնձգությունների համար»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը ստերով հիմքեր է ստեղծում Հայաստանի հանդեպ նոր ոտնձգությունների, հարձակվելու համար Ադրբեջանի ՊՆ հաղորդել է․ «Հայաստանի զինված ուժերը հունվարի 5-ի ժամը 22․00-ից մինչև 22․10 Գորիսի շ8ջանի Դիգի և Խանածախի ուղղությամբ գտնվող դիրքերից հրաձգային զեքներից պարբերաբար գնդակոծել են Լաչինի շրջանի Զաբուխ և Ջագազուր բնակավայերում գտնվող ադրբեջանական բանակի դիրքերը»։ Ադրբեջանը ապատեղեկատվություն տարածելով Հայաստանի զինված ուժերի կողմից գնդակոծության մասին՝ քարոզչական, տեղեկատվական հիմք է նախապատրաստում Հայաստանի հանդեպ նոր ոտնձգությունների, հարձակվելու համար։ Նիկոլ Փաշինյանn ու ՔՊ-ականները անընդհատ հայտարարում են Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի, խաղաղության պայմանագրի, խաղաղության խաչմերուկի մասին, սակայն Ադրբեջանը Հայաստանի հետ կայուն, արդար խաղաղություն հաստատելու ծրագիր չունի»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |
«Թուրքիան ու Իրանը առաջիկա օրերին կորոշեն մեր տարածքների վրա իրենց ազդեցության գոտիները․ բա հայերն ո՞ւր են»․ Հովհաննես Ավետիսյան
5900:30«Իրանական թելեգրամյան շատ ալիքներում հակաթուրքական և հակաադրբեջանական արշավ է»․ Վարդան Ոսկանյան
7900:00«Կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին․ մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել»․ Էդմոն Մարուքյան
85Երեկ, 23:36«Շանտաժի ենթարկվելով ու զիջելով՝ Ադրբեջանին լռեցնել չի ստացվի»․ Տիգրան Աբրահամյան
104Երեկ, 22:12«Տարածաշրջանում կարող է անվտանգային ողջ ճարտարապետությունը փոխվել»․ Արա Պողոսյան (լուսանկար)
115Երեկ, 22:00«Թուրքիան Իրանի հետ Զանգեզուրի միջանցքի հարց ա քննարկում, իսկ «տիկտոկերը» կնգան ձվածեղ ա կերցնում»․ Արամ Մանուկյան
140Երեկ, 21:36