Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Նրանց մեղադրանք է առաջադրված անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու և բռնություն կիրառելու համար: Այսօրվա նիստում հարցաքննվում էր տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Հրաչ Խաչատրյանը: Լևոն Քոչարյանը և պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների, Լևոն Քոչարյանին ոստիկանության «Շենգավիթ» բաժանմունք բերման ենթարկելու մանրամասները ճշտելու նպատակով հարցեր ուղղեցին տուժողին, որը հարցերի մեծ մասին հանգամանալից պատասխաններ չտվեց, պատճառաբանելով, թե մանրամասները չի հիշում։ Այդ առումով փաստաբանները արձանագրեցին, որ տուժող ճանաչված ոստիկանը իրենց հետաքրքրող հարցերին պատասխանում է երկակի ստանդարտներով: Այսինքն՝ այն դրվագները, որոնք իր կարծիքով համեմատաբար նպաստավոր են, նկարագրում է առանց դժվարանալու, իսկ դեպքերը, որտեղ իր կատարած գործողությունները խոցելի են, պատճառաբանում է, թե չի հիշում: Նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա 2025 թվականի հունվարի 24-ին, ժամը 16:00-ին, որի ընթացքում մեղադրվող կողմը կշարունակի հարցեր տալ տուժած կողմին: Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը կկայանա հունվարի 24-ին |
«Մոտակա օրերին տարածաշրջանային խաղացողներն Ալիևին ասելիք կասեն». Արթուր Գևորգյան
8003:12«Մի հարց ունեմ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ասող ապուշացածներին». Արման Աբովյան
9701:42«Մարդկանց խաբել ու խաբում են նաև հենց այսօր, հենց հիմա». Էդմոն Մարուքյան
10801:30«Մարտ-ապրիլին մի գիշերվա մեջ Սյունիքի վրա հարձակում է լինելու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11001:24«Սուրբ ծննդի օրով էդ սոխը՝ մրմուռը, որ մանր-մանր կտրտում էր վիժվածքը, պատահական չէր». Վարդան Ղուկասյան
10201:18«Ալիևը պատերազմի հայտարարություն է տարածել». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11701:00