«Մեկանգամյա տոմսերը սպառվում են ձեռք բերելուց հետո 3 օրվա ընթացքում». Սուրեն Գրիգորյան
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ միասնական տոմսային համակարգին և QR կոդերի վավերականության ժամկետների կրճատմանը։ «Այն վիճակագրությունը, որը մենք ունենք, փաստում է, որ մեկանգամյա տոմսերը հիմնականում սպառվում են ձեռքեբերումից հետո 3 օրվա ընթացքում, և ամենևին չի ենթադրվում, որ դրանք կարող են երկարաժամկետ լինել, երբ խոսքը մեկ ուղևորության մասին է։ Ի դեպ՝ ասեմ, որ այնպես չէ, որ միայն Հայաստանում է այդպես։ Եթե խոսենք երկարաժամկետ տոմսերի մասին, ապա այսօր արդեն կարելի է ձեռք բերել տրանսպորտային փաթեթները»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ դա ավագանու որոշմամբ է սահմանվել, և իր համար տարակուսելի էր, երբ դրա մասին խոսում էին ավագանու որոշ ընդդիմադիր անդամներ՝ իբրև թե դրա մասին չգիտեին։ Հիշեցնենք, որ ուղևորատոմսերի վավերականության ժամկետը գնման պահից 7 օր էր, բայց հունվարից ժամկետը կրճատվել է՝ դառնալով 4 օր։ |
«Մոտակա օրերին տարածաշրջանային խաղացողներն Ալիևին ասելիք կասեն». Արթուր Գևորգյան
8003:12«Մի հարց ունեմ «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք» ասող ապուշացածներին». Արման Աբովյան
9701:42«Մարդկանց խաբել ու խաբում են նաև հենց այսօր, հենց հիմա». Էդմոն Մարուքյան
10801:30«Մարտ-ապրիլին մի գիշերվա մեջ Սյունիքի վրա հարձակում է լինելու». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11001:24«Սուրբ ծննդի օրով էդ սոխը՝ մրմուռը, որ մանր-մանր կտրտում էր վիժվածքը, պատահական չէր». Վարդան Ղուկասյան
10201:18«Ալիևը պատերազմի հայտարարություն է տարածել». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
11701:00