Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը: Խոսենք փաստերով։ Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն: Այն բաղկացած է 9 անդամներից՝ Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Թեև Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենևին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է: Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Օկուպացիոն հանցախումբը Ոսկեպարում կգնա զիջման»․ Ասպրամ Կրպեյան (տեսանյութ)
51Երեկ, 23:33«Ռազմաճակատ բերված հյուսիսկորեացի 12000 զինվորից 4000-ը զոհվել է». Զելենսկի
99Երեկ, 23:19«Ղազարյան VS Ղազարյան»-ի «հյուրը» Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն է (տեսանյութ)
53Երեկ, 23:06«Մայր Հայաստան»-ը կմիանա բողոքի ակցիային՝ ընդդեմ հարկային տեռորի»․ Արշակ Սարգսյան
66Երեկ, 22:54Բաքվում ավարտվել է հայ գերիների նկատմամբ շինծու դատավարության երկրորդ նիստը
93Երեկ, 22:12«Կենացների մի անորակ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով օրենք»․ Լիլիթ Գալստյան
77Երեկ, 21:48