Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիան քաղաքացիական շարասյուն է ռմբակոծել Սիրիայում

576
Հինգշաբթի, 09 հունվարի, 2025 թ., 12:18
Թուրքիան քաղաքացիական շարասյուն է ռմբակոծել Սիրիայում

Թուրքական ավիացիան նախօրեին ռմբակոծել էր քրդական քաղաքացիական շարասյունը Ռոժավայում/Սիրիա՝ Թիշրին ամբարտակի մոտ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Հազարավոր մարդիկ Տաբքայից, Ռաքքայից և Ջիզրե կանտոնից շարժվում էին դեպի Թիշրին, որը վաղ առավոտից ենթարկվում էր ուժեղ ավիահարվածների։

«Ակնհայտ պատերազմական հանցագործություն, բայց աշխարհը լռում է», - գրել է քուրդ գիտնական, պատմաբան և լեզվաբան Սորան Համարաշը։