«Պետք է ստեղծել նոր բևեռ՝ այլընտրանք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը»․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չի լինում ստիպել Կառավարությանը հրաժարական տալ, նշեց․ «Թե ինչու այս մակերեսային իշխանությանը չենք կարողանում հեռացնել, դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի ընտրություններից հետո ձևավորվել է մի խորհրդարանական ընդդիմություն, որը, կոպիտ ասած, ժողովրդի աչքի լույսը չէ, և ժողովրդը մտածում է՝ եթե Փաշինյանին հեռացնենք, միգուցե նախկին իշխանությունները կվերադառնան։ Սա լուրջ խոչընդոտ է դարձել արդյունավետ քաղաքական գործունեության համար»։ Քաղաքական գործիչը հավելեց, որ անհրաժեշտ է նոր ռազմավարություն․ «Պետք է միավորել երկրի բոլոր իրատեսական, ռացիոնալ, չվարկաբեկված ուժերին և ձևավորել մի բևեռ՝ ստեղծել ժողովրդի համար ընդունելի քաղաքական շարժում, որն այլընտրանք կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Վստահ եմ, որ այս դեպքում մեզ կհաջողվի արմատապես փոխել իրավիճակը երկրում»։ |
«Երևանի քաղաքապետարանի՝ 2 միլիարդ դրամի շեղումը». Գրիգոր Իսկանդարյան
7301:06«Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորն ասում է՝ հայերը սիրում են վերահսկվել ուրիշների, ոչ թե իրենց կողմից». Տաթևիկ Հայրապետյան
7900:48«Փաշինյանը գոռում է հանուն պետության․ մունդռիկություն մի՛ արա»․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
8700:36«Ուրբաթ թռնում են Հռոմ, կիրակի հետ գալիս․ կործանվող երկրում հնարավո՞ր է դա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
83Երեկ, 23:36«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
118Երեկ, 22:30«Լավ կլիներ՝ Փաշինյանը Դավոսում լիներ, մեր ներվերն էլ հանգիստ կլիներ»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 22:18