Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.

«ՔՊ-ն ստի ու կեղծիքի միջոցով ցանկանում է արդարացնել տրանսպորտի թանկացումը»․ Գևորգ Ստեփանյան

100
Այսօր, 00:00
«ՔՊ-ն ստի ու կեղծիքի միջոցով ցանկանում է արդարացնել տրանսպորտի թանկացումը»․ Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանցիների 9% քվե ստացած ՔՊ-ն ստի ու կեղծիքի միջոցով ցանկանում է արդարացնել տրանսպորտի թանկացումը։
Ասում են, կամ ավելի բնորոշ իրենց մանիպուլացնում են, թե քաղաքացիների վճարած հարկերից ու տուրքերից գոյացած գումարով, բյուջեն ի զորու չէ սուբսիդավորել տրանսպորտի ծախսերը։
Իսկ հիմա մեդալի հակառակ կողմը՝ երևանցիների վճարած հարկերից, ՔՊ-ն մեծ սիրով ու հաճույքով կարողանում է․
2025թ․ պարգևավճար ստանալ 714 մլն դրամ,
2025թ․ գնել նոր մեքենաներ 346 մլն դրամ,
2024թ․ քաղաքի զարդարանք՝ 550 մլն դրամ,
ցանկը շարունակելի է։
Փետրվարի 1-ից տրանսպորտի թանկացմանը մինչև 300 դրամ տոտալ ԴԵՄ են բոլորը։
Երեք անգամ հետաձգել եք, հիմա պարտավոր եք հաշվի նստել «հպարտ» քաղաքացու հետ ու 100 դրամ ուղեվարձը թողնել անփոփոխ։
Թանկացման հիմնադիրներն ու հեղինակները ամբողջ ՔՊ-ն է, իր աստղաբույլով ու հարկ վճարողին որպես «հերոս» գովազդող անձնավորությունով»։

Աղբյուրը`   Գևորգ Ստեփանյան