«Հորդորում եմ ՀՀ վարչապետին չանել հայտարարություններ, որոնք խարխլում են մեր երկրի միջազգային դիրքերը»․ Տիգրան Խզմալյան
![]() Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում ցնցող աշխարհաքաղաքական և աշխարհագրական նորություններ հայտնաբերեցի։ Պարզվում է՝ «Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է…»։ Wikipedia-ի «Արևմտյան Հայաստան» անգլալեզու հոդվածին կցված քարտեզում չկա ո՜չ Արմավիր, ո՜չ Մարալիկ, ո՜չ Թալին։ Փոխարենը կա Վանը, Կարինը, Տրաբզոնը… Եւ դա վավերացված է ԱՄՆ նախագահի պետական կնիքով և, ի դեպ, ԱՄՆ այդպես էլ առ այսօր չի ճանաչել Լոզանի պայմանագիրը, որով սահմանագծած է ժամանակակից Թուրքիան։ Քավ լիցի, ես չեմ առաջարկում տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային, ես պարզապես հորդորում եմ ՀՀ վարչապետին չանել հայտարարություններ, որոնք խարխլում են մեր երկրի միջազգային դիրքերը, աղավաղում են պատմությունը և վիրավորում են ազգային արժանապատվությունը»։ Աղբյուրը` Տիգրան Խզմալյան |

«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
1416:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
9114:36
«Նիկոլի մեթոդը պարզ է․ սկզբում փոխել բառապաշարը, հետո դրանով փոխել ընկալումը»․ Արմեն Հովասափյան
7813:42
«Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի օրը Գալուստ Սահակյանն ասել է, որ մենք Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ենք»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7113:12
«Փաշինյանը պարտավոր է հրաժարվել Տիգրանաշենը և Տավուշի երկու ենթադրյալ անկլավները ՀՀ տարածքից դուրս ներկայացնող հայտարարություններից»․ ԱԺԲ
6413:00
Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը
17112:25
