Երևան`   +30 °C
Այսօր`   Կիրակի, 23 օգոստոսի, 2026 թ.

«Անկախության հռչակագիրը ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտությունն է». Մեսրոպ Առաքելյան

73
Այսօր, 11:48
«Անկախության հռչակագիրը ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտությունն է». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը Հայոց նորագույն պատմության ամենակարևոր դրվագներից է՝ հայ ժողովրդի՝ դարեր ձգված երազանքի իրականացման սկզբի ազդարարումը:
Այն պարզապես պատմական փաստաթուղթ չէ, այլ ազատություն և ինքնիշխանություն ունենալու կամքի համազգային արտահայտություն, որի հիմքում դրված գաղափարներն ու նպատակները ձևավորել են մեր անկախ պետականությունը և այսօր էլ շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության հարատևության գլխավոր հիմքը:
Մեր ժողովրդի ազատության, մեր պետականության պահպանման հարցերում Անկախության հռչակագրի նշանակության գիտակցումն ու պաշտպանությունն ազգային պատասխանատվության և պաշտպանության ներքո պիտի լինի:
Շնորհավո՛ր Անկախության հռչակագրի օրը»:

Աղբյուրը`   Մեսրոպ Առաքելյան