Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան

39
Այսօր, 17:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սովետական տարիներին մի անեկդոտ կար։
Լողավազանի պատասխանատուին հարցնում են.
— Ե՞րբ եք լողավազանը ջրով լցնելու։
— Թող երեխաները նախ լողալ սովորեն, հետո ջուրը կլցնենք։
Երեկ քաղաքապետին լսելիս հենց այս անեկդոտը հիշեցի։ Պարզվում է՝ անձնական ավտոմեքենայով երթևեկելը պետք է շքեղություն դառնա։
Իսկ գուցե նախ ապահովե՞ք հարմարավետ, հուսալի և հասանելի հասարակական տրանսպորտ, որպեսզի մարդիկ սեփական ցանկությամբ հրաժարվեն անձնական ավտոմեքենաներից։
Երևանցիների ամենամեծ շքեղությունը՝ որոշումներում եզակի և աննախադեպ քաղաքային իշխանությունն է՝ մեքենաներն արգելենք, որ տրանսպորտով ապահովենք, հազարներով ծառեր կտրենք, որ ծառատունկ անենք և, և…»։