Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Պետք չէ մեղադրել իշխանություններին՝ մարդկանց կալանավորելու համար»․ Սրբուհի Գալյան

56
Այսօր, 14:48
«Պետք չէ մեղադրել իշխանություններին՝ մարդկանց կալանավորելու համար»․ Սրբուհի Գալյան

«Մենք միշտ ասում ենք և ճշմարտությունն այնպիսին է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։ Բոլորս էլ գիտենք, թե խոսքը ինչ ենթադրյալ հանցագործության մասին է տվյալ դեպքում, կարծում եմ, որ պետությունը միշտ պետք է պատշաճ արձագանք տա կատարված կամ ենթադրյալ կատարված արարքներին և սա պետության գործառույթն է՝ հետևել հանցագործություններին և դրանց բացահայտմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությանը։ «Ցավալի դեպք է տեղի ունեցել, որովհետև ինչպես բոլորը, այնպես էլ մենք ցավում ենք տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես ցավում ենք յուրաքանչյուր մահվան դեպքի հետ կապված։ Նախորդ տարվա ընթացքում քսանից ավելի մահվան դեպք է տեղի ունեցել ՔԿՀ-ներում, այս տարվա ընթացքում չորրորդ դեպքն է։ Այնպես է ստացվում, որ մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ կամ ունենում են առողջական խնդիրներ, երբեմն գտնվում են անազատության մեջ և պետք չէ մեղադրել իշխանություններին մարդկանց կալանավորելու մեջ»,- նշել է նախարարը։

«Պետք չէ մեղադրել իշխանություններին՝ մարդկանց կալանավորելու համար»․ Սրբուհի Գալյան