Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Երբեք ՏԻՄ համակարգն այդքան խեղճացած, իշխանությանն այդքան հպատակ չի եղել, քան հիմա է». Ոսկան Սարգսյան

48
Այսօր, 17:12
«Երբեք ՏԻՄ համակարգն այդքան խեղճացած, իշխանությանն այդքան հպատակ չի եղել, քան հիմա է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրն է։ Հայաստանում ՏԻՄ համակարգը 30 տարեկան է։ Անցած 30 տարում երբեք ՏԻՄ համակարգն այդքան խեղճացած, իշխանությանն այդքան հպատակ չի եղել, քան հիմա է։ Երբեք ընդդիմադիր կուսակցությունների անդամ համայնքների ղեկավարները այդքան քրեական հոդվածներով հետապնդված, բանտերում չեն եղել, քան հիմա է։ ՔՊ-ական իշխանությունը ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում մարզպետներով, պետբյուջեից տրվող լրավճարներով, համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերով, իսկ անհնազանդ համայնքապետերի հանդեպ՝ տարբեր ստուգումներով, քրեական հետապնդումներով։ Հայաստանի մի քանի ընդդիմադիր համայնքապետ է մնացել, նրանց դեմ ամբողջ պետական ապարատը խոդն են տվել»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան