«Սկսվել է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեսբուքյան իր էջում գրել է․ «Ooo, սա արդեն բավականին հետաքրքիր է։ Աննա Հակոբյանը՝ վարչապետի տիկինը, «տակառը» ոչ թե պարզապես գլորում է քաղաքապետ Ավինյանի ուղղությամբ, այլ ուղղակի վերցնում ու նետում է «տակառը» նրա վրա, խիստ, շատ խիստ և շատ թափանցիկ ակնարկելով ոչ միայն խցանումների հարցը լուծելու կարողության բացակայության, այլ նաև շինթույլտվությունների հարցերում «միլիոնավոր դոլարների» և «սկուտեղի» դերակատարության մասին։ Ես հիշեցնեմ, ամիսներ առաջ՝ խորհրդարանի ընտրությունից հետո եմ գրել, որ սկսելու է Տիգրան Ավինյանին «փուռը տալու» գործընթաց՝ ժողովրդական լեզվով ասած։ Ինչ պրոցեսներ են խմորվում իշխանության ներսում։ Աննա Հակոբյանը գործում է Նիկոլ Փաշինյանի հավանությա՞մբ, թե՞ կա ընդհուպ Փաշինյան–Հակոբյան «կոնֆլիկտ»։ Ես չէի բացառի նաև դա։ Ամուսնալուծությունը ես երբեք չեմ համարել թատրոն և շարունակում եմ համարել, որ դա թատրոն չէր։ Առհասարակ, երբ ասվում է Նիկոլ Փաշինյան և Աննա Հակոբյան, այլևս պետք է այդ տեսանկյունից նկատի ունենալ շահեր, ոչ թե անձինք։ Ըստ այդմ, պետք է հասկանալ, այստեղ շահերի բախմա՞ն, թե՞ համադրման դրվագ է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
