Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

«Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան

44
Այսօր, 18:12
«Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում
20 օր առաջ Արսեն Գևորգյանը առողջ մարդ էր, պլանավորում էր իր ու իր ընտանիքի ապագան, պատրաստվում էր մասնակցել Ստեփանավանի համայնքապետի ընտրություններին։ Այսօր նրա անշնչացած մարմինն են դուրս բերում կալանավայրից։
Մարդուն բանտում էին պահում՝ մեղադրելով կաշառք տալու մեջ, մինչդեռ «Ուժեղ Հայաստան»-ից պնդում էին, որ խոսքն ընդամենը ընթացիկ ծախսերի մասին էր։
Հազար անգամ ասվել է, որ կալանքը չպետք է լինի պատժիչ միջոց։ Բայց էս երկրում մարդшսպաններին, ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներին ազատության մեջ են թողնում, իսկ ընդդիմադիրներին փակում են բանտերում։
Այսօր Արսեն Գևորգյանը մահացած է, ընտանիքը՝ սգի մեջ։
Իշխանությունը չի կարող հերթական չոր հաղորդագրությամբ փակել թեման։ Մարդուն ազատությունից զրկելու որոշումը կայացրել է պետությունը, նրա կյանքի ու առողջության պատասխանատվությունն էլ պետք է կրի պետությունը: Կալանքը չպետք է դառնա քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Հասկացե՛ք ի վերջո․․․»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան